Սպիտակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով 20-ամյա զինծառայող է զոհվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել Սպիտակ քաղաքի ոլորաններում: Ժամը 17:00-ի սահմաններում վթարի է ենթարկվել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան: Վթարի հետևանքով 7 մարդ վիրավորվել է, մեկը` մահացել. նա ժամկետային զինծառայող Արտյոմ Գերասի Թովմասյանն է (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):

Այս պահին վիրավորներից մեկը վիրահատվում է, մյուսները տեղափոխվում են զինվորական զինհոսպիտալ:

Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանությունն ու Սպիտակի բաժնի ծառայողները, որպեսզի խցանում տեղի չունենա:

Լուսանկարները` lorinews.am-ի:

spitaki vtar;

spitaki vtar1

spitaki vtar2




Լրահոս