ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ հայրը 1937 թվականին բռնադատվել է: Նրան դեկտեմբերի 2-ին բռնել են եւ նույն ամսի 5-ին գնդակահարել: Ես համարվում եմ նրա առաջին ժառանգը: Հիմա ուզում եմ իմանալ, թե արդյոք ինձ պետությունից թոշակ կամ ինչ-որ արտոնություն հասնում է: Գիտեմ, որ մի շարք երկրներում բռնադատվածների ժառանգներին պետությունը 50-70 դոլար թոշակ է հատկացնում:

Սերյոժա Մկրտչյան (88 տարեկան, մանկավարժ, գյուղատնտես)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Բռնադատվածները, իհարկե, ունեն արտոնություններ, բայց նրանց ժառանգները միայն կարող են վարկ ստանալ: Եթե բռնադատվածի ժառանգն ունի համապատասխան գրքույկ, ապա որպես առաջին ժառանգ՝ ունի արտոնյալ պայմաններով վարկ ստանալու իրավունք: Ուրիշ ոչ մի արտոնություն, թոշակ կամ փոխհատուցում նա իրավունք չունի ստանալու:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր երկրում,  որպես կանոն, պետությունը ո՛չ կենսաթոշակառուներին, ո՛չ բռնադատվածներին, ո՛չ հաշմանդամներին եւ ո՛չ էլ այլ խոցելի խմբերի քաղաքացիներին համապատասխան ուշադրություն չի դարձնում: Իհարկե, մեր 88-ամյա ընթերցողը ստիպված կլինի անցնել տարբեր փորձությունների միջով, մինչեւ ձեւակերպի համապատասխան փաստաթղթերը եւ օգտվի իրեն հասանելիք արտոնությունից: Այն էլ, եթե մեզ դիմած տարեց քաղաքացուն վարկային միջոցներ անհրաժեշտ լինեն:




Լրահոս