Ի՞նչ ռեալ քայլեր է կատարում Արթուր Օսիկյանը ազատազրկվածների կյանքը դժոխքի չվերածելու համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եւ ՔԿՀ   վարչության պետ Արթուր Օսիկյանը զբաղված են սեփական «փիարով», ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորները բարձրաձայնում են բանտերում առկա անմարդկային վերաբերմունքի մասին:

Այնպիսի տպավորթյուն է, որ նախկին ոստիկան Արթուր Օսիկյանը բոլոր դատապարտյալներին համարում է կործանված եւ այլեւս հանրության համար անպիտանի, դրա համար էլ որեւէ մեկի առողջությունը չի հետաքրքրում քրեակատարողական հիմնարկների վարչության պետին:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ բանտախուցը, որտեղ գտնվում է Գեւորգ Սաֆարյանը, կա ընդամենը 8 մահճակալ, սակայն այս պահին այնտեղ պահում են 27 հոգու. «Այս առնչությամբ դեռ չենք հասցրել բողոքներ գրել, բայց պատրաստվում ենք, որովհետեւ սա անթույլատրելի է»: Փաստաբան Եգորյանի հայտարարությունից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե ստեղծված իրավիճակի ստուգման համար հանձնարարականներ է տվել:

Հետաքրքիր է՝ ՔԿՀ պետ Արթուր Օսիկյանը, բացի գեղեցիկ եւ արագ խոսելուց, ուրիշ ի՞նչ ռեալ քայլ է կատարում՝ տարբեր հանցագործությունների համար դատապարտված կամ կալանավորված քաղաքացիների կյանքը դժոխքի չվերածելու համար: Ի վերջո, բանտախցում բոլոր հայտնվածները չէ, որ հանցագործներ են, եւ ամենեւին պարտադիր չէ, որ նրանք բոլորը կտտանքների ենթարկվեն: Մի՞թե այդքան դժվար է «միջազգային ֆինանսական հոսքերի» ու նաեւ «սեւ շրջանառության» պայմաններում բանտարկյալների համար գոնե տարրական կենցաղային պայմաններ ապահովելը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս