Ապրիլի 24-ից հետո սպասվում են կադրային փոփոխություններ, կոալիցիայի ձևավորում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին խիստ ակտիվացել են որոշ նախկին պաշտոնյաներ՝ սկսած նախկին նախարար-փոխնախարարներից, վերջացրած մարզպետներով և քաղաքապետներով: Նրանք փորձում են ճշտել «վերևների» տրամադրությունները՝ արդյոք մոռացե՞լ են իրենց գոյության և ծառայությունների մասին, թե՞ ոչ: Բանն այն է, որ ապրիլի 24-ից հետո սպասվում են կադրային փոփոխություններ, հնարավոր է կոալիցիայի ձևավորում, պորտֆելների վերաբաշխում և այլն:

Լավատեղյակ մեր աղբյուրը, ով ևս հավակնում է որևէ պաշտոն ստանալ կադրային փոփոխություններից հետո, պատմեց, որ նախագահին մհտ կանգնած պաշտոնյան իրեն ասել է՝ «սպասիր, ապրիլի 24-ն անցնի, հետո տեսնենք ինչ է լինում, ում են փոխում, որտեղ քեզ կկարողանանք տեղավորել»: Պարզվում է, որ նա միակը չէ, ով շունչը պահած սպասում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ավարտին: Այս օրերին մի շարք նախկին պաշտոնյաներ մասնավոր զրույցներում ասում են՝ «դե տեսնենք ինչ է լինում, հնարավոր է փոփոխություն լինի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս