ՀՀ-ում կա ընդամենը մեկ կուսակցություն` Դաշնակցությունը, բայց այն էլ տկար է. Միքայել Աջապահյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Asparez.am-ը գրում է. «Ունե՞ն արդյոք Հայաստանում գործող կուսակցությունները գաղափարախոսություն, որքանո՞վ են դրանք մարդկանց համախմբում: Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն «Ասպարեզի» հարցին ի պատասխան, նշեց, որ պատասխանում է որպես քաղաքացի:

-Հայաստանի հանրապետությունում քաղաքական կուսակցություններ գոյություն չունեն: Ընդամենը մեկ քաղաքական կուսակցություն կա, որն էլ տկար է. դա Դաշնակցությունն է: Այլ քաղաքական կուսակցություններ գոյություն չեն ունեցել եւ այժմ էլ գոյություն չունեն:

Այն կուսակցությունները, որոնք թատերաբեմում կան, իրականում կուսակցություններ չեն, այլ ինչ-որ մի անձի շուրջ հավաքված համակիրների, թե շահադիտական նպատակներով հավաքվածների խումբ են»,-ասաց Սրբազանը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս