Կվռնդեի նրանց Հայաստանից. Վահրամ Բաղդասարյանը` ՀԽ անդամների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հիմնադիր հորհրդարանի» անդամները Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեցին, որ եթե մինչև երկուշաբթի օրը իրենց ընկերներին ազատ չարձակեն, իրենք հացադուլ և նստացույց կհայտարարեն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Armlur.am-ի հետ զրույցում բավական կոշտ գնահատական տվեց այս հայտարարությանը: Դիտարկմանը` իշխանությունները ինչ-որ քայլեր կձեռնարկեն դա թույլ չտալու համար, վերջինս նշեց` եթե ինքը լիներ հրաման տվողը, ապա «կվռնդեր նրանց Հայաստան աշխարհից»:

«Նման մարդկանց հետևորդները պետք է արժանանան նույն բախտին: Դա իմ կարծիքն է: Ես շատ խիստ եմ վերաբերվում ապրիլի 24-ի հետ կապված սադրիչ գործողություններ կատարող մարդկանց: Իրենք ազատ են իրենց գործողությունների մեջ: Կարող են հեղաշրջում հայտարարել, ցույցեր անեն, միտինգներ, բայց իմ կողմից անընդունելի է պարզապես մինչև 24-ը նման գործողությունները»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին կալանավորել են` արտաքին աշխարհին գոհացնելու համար, միաժամանակ փորձեց ապրիլի 24-ին Հայաստան ընդամենը երկու-երեք նախագահներ այցելելու մեղքը գցել Ժիրայր Սէֆիլյանի թիմի վրա:




Լրահոս