Բասկերի խորհրդարանը միացել է Ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի բանաձևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկերի խորհրդարանը միացել է Ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին, որով Թուրքիային կոչ է անում ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին համապատասխան հայտարարությունն արվել էր ապրիլի 16-ին բասկերի խորհրդարանում։

«2015թ. ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Թուրքիայի կառավարությունը դեռեւս պաշտոնապես չի ճանաչել այդ պատմական չարագործությունը։ Մենք անհրաժեշտ ենք համարում Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ անկեղծ երկխոսություն հաստատել՝ ընդհանուր ապագա կառուցելու նպատակով, որը թույլ կտա փակել պատմության այդ ողբերգական գլուխը»

Այս առումով մենք կողմ ենք, որ Ցեղասպանության 100-ամյակը դառնա 2009թ. ցյուրիխյան արձանագրությունների վերագործարկման խթանը՝ ուղղված երկու ազգերի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ։




Լրահոս