Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 19-ին, ժամը 04.39-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի վերջին ոլորանի մոտակայքում այրվում է «Աուդի» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ 16 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 30-րդ կմ-ի մոտակայքում ամբողջությամբ այվում է Վ. Ա.ի «Աուդի» մակնիշի 70AA088 պետհամարանիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.41-ին, մարվել` 05.45-ին:




Լրահոս