Ռիբերին չի մասնակցի «Պորտու»-ի դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Պորտու»-ի դեմ պատասխան խաղին: Հիշեցնենք, որ առաջին խաղում մյունխենյան ակումբը պարտվել էր 1-3 խաղով:

Առաջին խաղին ևս Ռիբերին չէր մասնակցել: Հաղորդվում է, որ նա չի կարողանա վերակագնվել մինչ պատասխան խաղը: Սակայն, կկարողանան մասնակցել Բաստիան Շվայնշտայգերը, Խուան Բերնատը և Ֆիլիպ Լամը: Դեռ պատրաստ չեն խաղալ Ռոբենը, Ալաբան, Բենատիան և Մարտինեսը:




Լրահոս