Վանաձորում կարմիր գծերի հարցը կքննարկվի նոյեմբերին. Սամվել Դարբինյան

Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրաձայնել է այն մասին, որ Վանաձորում կարմիր գծանշումներ են ուզում անել: Մեզ հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը վրդովված նշեց, որ այս հարցն առաջ քաշողները պետք է կարողանան իրենց գործով զբաղվել. «Բայց եթե իր գործով չի կարողանում զբաղվել և ուզում է այլ տեղեր գնալ, գոնե քաղաքապետի հետ խոսա»:

Քաղաքապետը նշեց, որ ավագանու նիստի օրակարգից կարմիր գծերի հարցը հանվել է և կքննարկվի նոյեմբեր ամսին: «Մենք որոշեցինք այդ հարցը քննարկել տարվա վերջում, երբ նոր տուրքեր սահմանելու ժամանակ այդ տուրքը կդնենք: Հիմա դա օրակարգից հանված է»,-ասաց Դարբինյանը: Այսինքն, վճարովի ավտոկայանատեղիների հարցը կքննարկվի նոյեմբեր ամսին, և այն կընդգրկվի ընդհանուր տուրքերի մեջ:

Հիշեցնենք, որ ԱԺ վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ է արտահայտվել կարմիր գծերին: