Գագիկ Բեգլարյանի փեսան դատական համակարգում միակ բացառությունն է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում չգրված օրենք կա՝ մի ընտանիքից երկու դատավոր չեն նշանակում, սակայն այստեղ եւս բացառություններ են լինում: Վերջերս կայացած դատավորների քննությանը գրավոր փուլը հաղթահարել է վարչական մասնագիտացում ունեցող Սուրեն Պետրոսյանը: Նրա հայրը՝ Ամրահի Պետրոսյանը եւս դատավոր է, աշխատում է վերաքննիչ քաղաքացիական դատարանում, տեսնենք, թե ինչպես կվարվեն՝ որդուն կնշանակե՞ն, թե՞ կսպասեն, որ հայրը գնա թոշակի, նոր նշանակեն:

Օրինակ՝ այդպես վարվեցին վերաքննիչ դատարանի քաղաքացիական դատավոր Գոհար Մատինյանի հետ, ում որդուն այնքան ժամանակ չնշանակեցին դատավոր, մինչեւ մայրը հրաժարական տա: Այս առումով միակ բացառությունը Գագիկ եւ Ռաֆիկ Խանդանյաններն են, հայրը՝ Գագիկ Խանդանյանը, քաղաքացիական գործերով դատավոր է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ Ռաֆիկը վարչական դատարանի դատավոր է: Նրանք այսօր համակարգում միակ բացառությունն են, գուցե դրա պատճառն այն է նաեւ, որ Ռաֆիկ Խանդանյանը Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս