Արջը մտել է տան բակ և վնասել մեղվի փեթակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Թառաթումբ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակ է ներխուժել արջը և վնասել մեղվի փեթակներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ արջը մտել է Լ. Ե.-ին պատկանող տան բակ, վնասել 1 մեղվի ընտանիք. բնակիչների բարձրացրած աղմուկից հեռացել է հարակից անտառ:




Լրահոս