«Իսլամական պետությունը» հայտարարել է, որ իր 71 զինյալ գտնվում է ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել է, որ ԱՄՆ տարածքում է գտնվում 71 զինյալ, որոնք պատրաստ են գրոհներ իրականացնել, հայտնում է New York Daily News թերթը:

«Իսլամական պետության» զինյալները ռադիոուղերձով են հանդես եկել՝ իրենց վրա վերցնելով ԱՄՆ Տեխաս նահանգում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցադրության ժամանակ իրականացված կրակոցների համար պատասխանատվությունը:

Թերթի տվյալների համաձայն՝ խմբավորման ներկայացուցիչները համացանցում ուղերձ են տեղադրել՝ սպառնալիքներ հնչեցնելով Պամելա Գելլերի ցուցահանդեսի կազմակերպիչներին, որը հակաիսլամական քարոզչություն է վարում ԱՄՆ տարածքում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Իսլամական պետություն»-ը «ԱՄՆ 15 տարբեր նահանգներում 71 մարզված զինվորներ» ունի, որոնք պատրաստ են «համաձայն հրամանի գրոհել»:




Լրահոս