Մանվել Գրիգորյանը ռեստորանում հյուրերի հետ հավասար ուրախանում էր. ներկա էին նաև Սուրիկ Խաչատրյանն ու Գալուստ Սահակյանը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԵԿՄ անդամները` նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր, ծաղիկներ դրեցին, այնուհետև ուղևորվեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին և մասնակցեցին պատարագի:

Պատարագից հետո ԵԿՄ անդամներն ուղևորվեցին խնջույքի: Այնտեղ էին նաև ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, քաղաքական այլ գործիչներ, հոգևորականներ, ինչպես նաև ավագ և պատանի երկրապահներ:

1

Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ի անունից նաև պարգևներ հանձնեց: «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով պարգևատրվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԵԿՄ 20-ամյա հուշամեդալով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նոր՝ ԵԿՄ 25-ամյա հուշամեդալով պարգևատրվեցին ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլք:

2

Այնուհետև խնջույքը շարունակվեց  հայրենասիրական, ֆիդայական երգերով, ներկաներն ակտիվորեն պարում էին, իսկ նրանց էլ տեղից ծափողջյուններով քաջալերում էր հենց գեներալը:

4

3




Լրահոս