Խուզարկությունից հետո դատապարտյալի խցից անհետացել է 1 000 դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վարդան Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 11-ին՝ ժամը 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկություն են կատարել խցում, որից հետո հայտնաբերել է, որ անձնական դարակից անհետացել է իրեն պատկանող 1.000 ԱՄՆ դոլար գումարը:

Վարդան Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով զգալի չափերի գողության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս