Ժողովուրդ. Տխուր պատկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկու տարի առաջ ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, համաձայն որի` 2013թ. հունվարի 1-ից ՀՀ-ում խաղատները պետք է գործեն միայն Սևան, Ջերմուկ, Ծաղկաձոր քաղաքներում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լայն ժպիտով այս մասին ազդարարեց հասարակությանը, երբ ներկայացնում էր “Հայկական աշխարհ”-ի տեսլականը: “Ժողովուրդ”-ը գրում է, որ սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Ու քանի որ “խառը ժամանակներ” ենք ապրում, ՀՀ կառավարությունը եկել է այն եզրակացության, որ կարելի է 2010-ին ընդունված օրենքի կիրառումը հետաձգել ևս մեկ տարով:
“Անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, որպեսզի մենք հաշվի առնենք մեր հայկական իրականությունը, մեր տնտեսության իրականությունը”,- ահա այսպիսի հիմնավորում է ներկայացրել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Ի՞նչ է սա նշանակում. կամ երկու տարի առաջ օրենքի նախագիծ ներկայացնելիս գործադիր մարմինը հաշվի չէր առել “հայկական իրականությունն ու մեր տնտեսության իրականությունը”, կամ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ գործադիրը չի ցանկանում Հայաստանում գործող 100 խաղասրահների և 10 խաղատների սեփականատերերին նեղացնել: Երկու դեպքում էլ տխուր պատկեր է:




Լրահոս