Ժողովուրդ. Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Դուբայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, Դուբայից վերադարձել է Հայաստան:
Ականատեսների վկայությամբ՝ Ծառուկյանին մոտ 8 ,Ջիփե-եր են դիմավորել: Նա իր թիկնապահների ուղեկցությամբ գնացել է Աբովյանի քարի գործարան եւ այնտեղ մի քանի րոպե մնալուց հետո դուրս եկել: Սակայն ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ծառուկյանը քարի  գործարան չի գնացել. “Երբեւէ Գագիկ Ծառուկյանը 8 “Ջիփ”-ով չի շրջել ու չի շրջելու, պարոն Ծառուկյանը մոտ 30 րոպե առաջ է վերադարձել երկիր, իսկ այժմ ուղեւորվում է տուն”: Ինչեւէ, փաստ է, որ Ծառուկյանը վերադարձել է, ու ՀՀԿ-ն, որ, շունչը պահած, սպասում է Ծառուկյանի “այո”-ին, կարող է կամաց-կամաց հանգիստ շնչել:




Լրահոս