Ժողովուրդ. Հանրային խորհուրդն որոշել է դիմել նախագահին՝ չեղյալ համարել ԱԳՆ շենքի վաճառքի գործարքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ հանրային խորհուրդը երեկ քննարկում էր կազմակերպել ԱԳՆ շենքի վաճառքի արդեն իսկ կայացած գործարքի շուրջ, որին մասնակցում էին որոշ ճարտարապետներ և նախկին քաղաքական գործիչներ: “Ժողովուրդ”-ը գրում է, որ քննարկման մասնակիցները հանդես են եկել մեկը մյուսից բոցաշունչ ելույթներով, վերջում էլ որոշում ընդունել դիմել Սերժ Սարգսյանին՝ չեղյալ համարել ԱԳՆ շենքի վաճառքի գործարքն ու պատասխանատվության են թարկել այն իրականացնողներին: Հետևելով ծերակույտ հիշեցնող Հանրային խորհրդի գործունեությանը` հարց է առաջանում, իսկ ո՞ւմ են պետք ձեր ուշացած հաթաթաներն ու որոշումները, ինչո՞ւ էիք լռում, երբ այդ հարցն ամիսներ շարունակ արծարծվում էր: Թեպետ մյուս կողմից հասկանալի էև Վազգեն Մանուկյանի գլխավորած այդ կառույցը չէր կարող գործարքի սկզբում (երբ մամուլը գրում էր) աղմուկ բարձրացնել, այն ժամանակ ռիսկը մեծ էր: Հիմա ,վտանգնե անցել է, տարածքն օտարված է, միայն ,ծիտիկե դնելու համար բարձրացված աղմուկն էլ դժվար թե բարկացնի իշխող ռեժիմին, որը մեծ ախորժակով պատրաստ է վաճառել էլի շատ գերատեսչական շենքեր, միայն թե լավ գին տվող լինի:




Լրահոս