Լիանա Հունանյանը՝ ֆինանսների նոր փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լիանա Հունանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ 
Լիանա Հունանյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
28 մարտի 1977 թ., ք. Երևան
Կրթություն
1994-1998 թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, մետալուրգիայի ֆակուլտետ
2004-2006 թթ.- Հայաստանի ամերիկյան համալսարան, Գործարար ղեկավարման մագիստրոս, ֆինանսներ և հաշվապահություն մասնագիտացմամբ
Աշխատանքային գործունեություն
1998-2000 թթ. – ,Մելլաթ բանկե դ/բ ՓԲԸ՝ աշխատակից, SWIFT-ի թղթավարության գծով պատասխանատու,
2001-2005 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ՝ ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի մասնագետ, ռիսկերի կառավարման վարչության մասնագետ, ռիսկերի կառավարման վարչության դրամավարկային կարճաժամկետ ծրագրավորման և ներքին ռիսկերի կառավարման բաժնի ռիսկերի կառավարիչ,
2005-2007 թթ. – ՀՀ Կենտրոնական բանկ՝ տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսական հետազոտությունների և դրամավարկային քաղաքականության բաժնի տնտեսագետ, ֆինանսական վերլուծաբան,
2007-2010թթ.- ՀՀ կենտրոնական բանկ՝ վիճակագրության վարչության տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի ֆինանսական վերլուծաբան,
2010 թ. մարտից՝ ՀՀ կառավարության աշխատակազմ՝ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ,
2010 թ.սեպտեմբերից-2012 հոկտեմբեր՝ ՀՀ կառավարության աշխատակազմ՝ ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի։




Լրահոս