Սերժ Սարգսյանը «մեսիջ» է ուղարկել Արթուր Հարությունյանին (Պալաչին). «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին, երբ Սերժ Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզ, այդ ընթացքում անդրադարձել է նաեւ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի առաջադրմանը: Ըստ նույն լուրերի՝ Սերժ Սարգսյանը «մեսիջ» է ուղարկել Հարությունյանին՝ հորդորելով իր թեկնածությունը «հանել» Աբովյանի քաղաքապետի ընտրություններից:

Սակայն Արթուր Հարությունյանն իր շրջապատում հայտարարում է, որ ինքը գնալու է մինչեւ վերջ, ու իրեն որեւէ մեկը չի կարող «կանգնեցնել»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Աբովյանի քաղաքապետի թեկնածու, «Կինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանից, սակայն նա կտրականապես հրաժարվեց մեր հարցին պատասխանել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս