Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Ռիգայի գագաթաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող մասնակցել «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների գագաթաժողովին, որը տեղի կունենա Ռիգայում մայիսի 21-22: Այս մասին ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, լրագրողներին հայտնել է հասարակական-քաղաքական հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը:

Սակայն չի տեղեկացվում, թե Ալիևն ինչ պատճառով չի մասնակցելու գագաթաժողովին:

Հավելենք, որ Ռիգայում մայիսի 21-22-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի գլխավոր թեման լինելու է ծրագրի վեց երկրների հետ երկկողմ հարաբերությունները, այլ ոչ թե իրավիճակը Ուկրաինայում: Ռիգայում Հայաստանը  ներկայացնելու է նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ առաջարկությունների նոր փաթեթ ստորագրել, այն էլ ոչ միայն քաղաքական մասով:




Լրահոս