Հույսը չպետք է դնել իշխանության բարի կամքի վրա. Ավետիք Իշխանյան

Հույսը չպետք է դնել իշխանության բարի կամքի վրա. Ավետիք Իշխանյան

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը, նշեց՝ երբ իշխանությունը վերահսկելի է, ապա անում է այն, ինչ ուզում է` առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու:

«Հարստանալու համար հարկեր են բարձրացնում, քանի որ ներքևից չկա դիմադրություն, հպատակ ժողովուրդ են: Հույսը չպետք է դնել իշխանության բարի կամքի վրա: Սա հերթական փորձաքարն է՝ կհանդուրժի սա ժողովուրդը այն էլ այս սոցիալական ծանր պայմաններում: Մինչև հիմա կարծես թե ամեն ինչ հանդուրժվել է: Ես կոչ եմ անում մեր ժողովրդին չհանդուրժել»,- ասաց Ա. Իշխանյանը:

Մանրամասերը՝ Armlur.am-ի հետ տեսանյութում