«Տոնուս»-ից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր դեռ հույսով սպասում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր դեռ սպասում են, թե երբ պետք է ստանան իրենց բնակարանները: «Ժողովուրդ»-ը բնակարանատերերից տեղեկացավ, որ հնարավոր է՝ «Արցախբանկ»-ը հունիսին սկսի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում եւ Փափազյան 118/1 հասցեում գտնվող շենքերի շինարարությունը:

Հիշեցնենք, որ նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը ունեցած պարտքերի պատճառով նշված շենքերը գրավադրել էր «Արցախբանկ»-ում, Տոնոյանի մահից հետո մարդիկ հայտնվել են անելանելի դրության մեջ: Իսկ ընկերությունից տուժածները արդեն 7 տարի է, ինչ պայքարում են իրենց բնակարանների համար:




Լրահոս