Շուրջ 2 տարի քոլեջի դասատուները յուրացրել են ուսանողների թոշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի պետական քոլեջում կատարված իրավախախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային բաժին, որն, ըստ ամենայնի, առաջիկա մի քանի օրերին քրեական գործ կհարուցի: Ըստ իրավապահներից ստացված նախնական տեղեկություների՝ պետական քոլեջի դասատուներից ոմանք պլաստիկ քարտերով ստացել են ուսանողների 4500 դրամ կազմող կրթաթոշակները եւ յուրացրել:

Մեր տեղեկություններով՝ դա շարունակվել է շուրջ 2 տարի: Ըստ շրջանառվող խոսակցությունների` ֆինանսական խախտումներին կարող է մասնակից լինել նաեւ քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանը: Նա Դիլիջան համայնքի ավագանու միակ կին անդամն է:

Դիլիջանի պետական քոլեջի ուսանողների եւ դասատուների համար անսպասելի՝ ամռանը երկնքից թափվող ձյան նման է եղել բազում ոստիկաններին քոլեջում տեսնելը: Մինչ այժմ խնդիր էր պետական քոլեջը ուսանողներով համալրելը, կկարողանա՞ պետական ուսումնական հաստատությունը հաղթահարել այս նոր փորձությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս