«Արթիկ» ՔԿՀ «զոն նայողին» տեղափոխել են պատժախուց. ինչ է հայտնաբերվել նրա մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է իրերի ապօրինի «ներս բերման» դեմ պայքարը: Armlur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ այսօր ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ում իրացնելով օպերատիվ տվյալները՝ իրավապահները դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերել են բջջային հեռախոս, պլանշետ և մի շարք այլ չթույլատրված իրեր:

Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, նշված դատապարտյալը Քրեակատարողական հիմնարկի «զոն նայողն» է` Նվեր Կիրակոսյանը, ով առավել հայտնի է Նորագյուղցի Նվերիկ անունով: Ի դեպ, դեռևս չճշտված տեղեկություններ կան, թե Նորագյուղցի Նվերիկը, զայրանալով իրավապահների «հանդուգն» պահվածքից, սպառնալիքներ է հնչեցրել նրանց նկատմամբ: ՔԿՀ «զոն նայողը» տեղափոխվել է պատժախուց: Նա այնտեղ կմնա 5 օր:

Մեր տեղեկությունները դեռևս պաշտոնապես ճշտել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ Նորագյուղցի Լյովիկը, ըստ շրջանառվող լուրերի, այն մարդն է, ով ՔԿՀ-ում կազմակերպել է  մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում հայտնի քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի (Լևոն Ղազարյան) և նրա ընկերների` Մոսոյի (Մեսրոպ Նազարյանց) և Դերոյի (Դերենիկ Թադևոսյան) սպանությունը: Նույն խոսակցությունների համաձայն, «զոն նայողը» պատիժ կրող դատապարտյալներին, այսպես ասած, «աչքալուսանք» է տվել այն առիթով, որ իրեն նման բարձր «պաշտոն շռայլած» Օշականցի Գևորիկին (Գևորգ Մելիքյան) ապտակողն արժանի պատասխան է ստացել:

Այս լուրերը Լևոն Ղազարյանի մերձավորները հերքում են՝ ասելով, որ Նվեր Կիրակոսյանը նման կերպ իրեն պահելու արտոնություն չէր կարող ունենալ:




Լրահոս