Հերացի փողոցում գովազդային վահանակը ընկել է «Մերսեդես»-ի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.26-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի վերգետնյա անցումից ամրացված գովազդային վահանակը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գովազդային վահանակի պաստառն ընկել է Դ. Ա.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 20 TO 480 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակի պաստառը:




Լրահոս