Ինչու չի ապահովվել նախատեսված տնտեսական աճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր 2014 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ հարցրեց, թե ինչո՞ւ նախատեսված 5.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունեցանք 3.4 տոկոս:

Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ տնօրինվող եկամուտների աճի դանդաղումն է հիմնականում եղել պատճառը, որն էլ հանգեցրել է կանխատեսվածից էական շեղումների: Նրա խոսքով, տնտեսական աճի թվերի վրա էական ազդեցություն է ունեցել նաև արտաքին պահանջարկի տեմպի դանդաղումը և փոխարժեքի կտրուկ անկումը:

Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգից և հարցրեց, թե ի՞նչ ձևով են բաշխվել կուտակային գումարները:

«Այն, ինչ նախատեսված է օրենսդրությամբ, այսինքն՝ կառավարության որոշմամբ նախատեսված է, որ այսպես պետք է տեղաբաշխվեն՝ մի մասը ՀՀ-ում, մի մասը կարող են տեղաբաշխվել ոչ Հայաստանում, այդպես էլ արվել է»,- պատասխանեց Ջանջուղազյանը:




Լրահոս