Ռիգայում հայկական կիրակնօրյա դպրոց է գործում. այժմ այն գրքերի կարիք ունի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գործում է կիրակնօրյա հայկական դպրոց, որտեղ կան երեսունչորս սաներ: Ուսուցանում են հայոց լեզու, գրականություն, կրոն, հայոց պատմություն, ազգային պար` այն ամենը, ինչը նպաստում է հայապահպանությանը: Դպրոցը գործում է արդեն չորս տարի, որի տնօրենը Լատվիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ տեր Խոսրով Ստեփանյանի կինն է:

1

Կիրակի օրը` մայիսի 24-ին,  սաները ավարտական հանդես էին կազմակերպել և ասմունքի, երգի, պարի ու թատրոնի միջոցով ցույց էին տալիս իրենց սովորածը: Նշենք, որ կիրակնօրյա դպրոցն այժմ գրքերի կարիք ունի, բայց Հայաստանից չեն օգնում և չեն տալիս:

2

Ռիգայի հայ համայնքը հիմնադրվել է 2001 թվականին` «Լատվիայի հայկական մշակութային ընկերության» հիմքի վրա:  Համայնքն անդամակցում է Լատվիայի ազգային փոքրամասնությունների  հասարակական կազմակերպությունների «Համագործակցություն» միությանը և ֆինանսավորում ստանում պետությունից:

3

1996 թվականին Լատվիայի Հանրապետությունում գրանցվել է Հայ Առաքելական համայնքը, որի անդամների նախաձեռնությամբ 2009 թվականին ավարտվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի Ռիգայի Սուբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը: Եկեղեցու (հոգևոր հովիվը` Տեր Խոսրով Ստեփանյան) շուրջ համախմբված է հայկական համայնքը: Համայնքը սերտ կապեր է հաստատել հարևան Էստոնիայի և Լիտվայի հայ համայնքների հետ և մասնակցում է Բալթյան երկրների և միջազգային համահայկական տարբեր համաժողովների:

4

5

6

7

8

9

10




Լրահոս