Այդքան ազատ ժամանակ ունեմ, որ այդ ցանցը ես պե՞տք է անցկացնեմ. Գ. Խաչատրյանը` Ucom-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակությունը նման բան չի ասում, դա դուք եք ասում: Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է հնարավոր, որ կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարի մի նախարար, ով հարուստ է, և ում ընտանիքի անդամները ունեն մեծ բիզնեսներ, նշեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

«Ես հպարտորեն կարող եմ խոսել իմ ղեկավարած նախարարության մասին, որովհետև եթե դուք նայեք կառույցի գործունեությունը վերջին մեկ տարում, դուք կտեսնեք` ինչ ցուցանիշներ մենք ունենք, և դա ոչ թե դուք եք գնահատում, այլ՝ միջազգային կառույցները»,- հավելեց նախարարը:

Դիտարկմանը, թե ուրեմն սխալմա՞մբ է Գագիկ Խաչատրյանը համարվում օլիգարխ, պատասխանեց. «Դա դուք եք համարում այդպես, և ձեզ հարցը հուշողները»: Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս հաջողվեց պետական բոլոր կառույցներում անցկացնել Ucom ինտերնետ կապը, որը կապվում է Գագիկ Խաչատրյանի անվան հետ, նախարարը նշեց. «Ես չգիտեմ, այդ ի՞նչ հարց եք տալիս, այսինքն ես այդքան ազատ ժամանակ ունեմ, որ այդ ցանցը ես պե՞տք է անցկացնեմ: Դուք ուսումնասիրեք, կտեսնեք, որ այդ ցանցը անցկացնելուց որքան են խնայում պետական կառույցները, ինչ կապ ունի Ucom-ն ա, թե ուրիշ ձեռնարկություն: Գնացեք Ucom-ին հարցրեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում»:




Լրահոս