Ռուսաստանում աղբանոցում հայտնաբերել են կարատեի աշխարհի չեմպիոնի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նովոսիբիրսկում հայտնաբերել են Ռուսաստանի ու աշխարհի կարատեի չեմպիոն Անտոն Կրիվոշեևի դին, ով տանից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել: Ոստիկաններն ու կամավորները մարզիկին մի քանի օր փնտրել են: Արդյունքում նրա դին հայտնաբերել են աղբի համար նախատեսված պարկում:

Ոստիկանությունից այս տեղեկությունը հաստատել են:

Մինչ այդ, քննչական մարմինները քրեական գործ են հարուցել «Սպանություն» հոդվածով: Հետաքննիչները մինչ այդ պարզում են 25-ամյա կարատեիստի մահվան հանգամանքները:




Լրահոս