3 օր փնտրվող չարենցավանցին պարզվեց` դուրս էր եկել զբոսնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ որպես անհետ կորած որոնվում է Չարենցավան քաղաքի բնակչուհի, 1982 թ. ծնված Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը:

Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ը տեղեկանում է, որ Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ՝ այսօր` ժամը 17.10-ի սահմաններում, Ռուզաննա Մարկոսյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նա դուրս էր եկել զբոսանքի:




Լրահոս