Հայկական եկեղեցին Ֆրանսիայում հայ ընտանիքին սպառնացել և դստերը ցմահ հաշմանդամ է դարձրել. ահազանգում է տուժած ընտանիքը (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Armlur.am-ի խմբագրություն դիմեցին Երևան քաղաքի բնակիչներ Արզումանյան Թամելան և Թորոսյան Հովհաննեսը, ովքեր պատմեցին Ֆրանսիայի Լիոն քաղաքում իրենց հետ պատահած դժբախտությունը:

Ըստ նրանց պատմածի` 2009 թվականին Հովհաննես Թորոսյանը որոշում է իր խուլ ու համր աղջա հետ մեկնել Ֆրանսիա, որպեսզի աղջիկն այնտեղ սովորի: Սակայն, Ֆրանսիա գնալը շատ թանկ է նստում այս ընտանիքի վրա: Ամուսինները պատմեցին, որ հայր ու աղջիկ Ֆրանսիա հասնելուն պես ընկել են ու հանցագործների թակարդը: Մասնավորեպես` Լիոն քաղաքի ավետարանչական եկեղեցին իրենց ոչ միայն չի օգնում որպես հայեր, այլ նաև կործանում է իրենց աղջկա` Մարիաննա Թորոսյանի կյանքը:

Լիոն քաղաքում հայրը և դուստրը հանդիպում են մի շարք դժվարությունների: Հովհաննես Թորոսյանի պատմելով՝ մի օր իր աղջկան առևանգում են և Լիոնի հիվանդանոցում ինչ-որ դեղեր սրսկում, որից հետո աղջկա առողջական վիճակը սկսում է կտրուկ վատանալ: Առողջական վիճակն այնքան է վատանում, որ Մարիաննա Թորոսյանին ճանաչում են ցմահ հաշմանդամ և Ֆրանսիայում նշանակում թոշակի: Դրանից հետո, Հայ ավետարանչական եկեղեցին պարտադրում է նրանց Մարիաննային հանձնել եկեղեցուն, սակայն հայրը հրաժարվում է:

Դեպքի մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս