Մահացել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունից Armlur.am-ին հայտնեցին, որ ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը մահացել է: Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: Նախնական տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ:

Արծվին Բաղրամյանը երկար տարիներ զբաղեցնում էր ԱԱԾ մամուլի կենտրոնի պետի պաշտոնը:

Armlur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ցավակցում է Արծվին Բաղրամյանի հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ:




Լրահոս