«Կարողացանք թուրքերին ցույց տալ, որ հայ ազգը կա». Ապարանում նշեցին հաղթանակները (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաշ-Ապարանի հերոսամարտից հետո սկիզբ դրվեց մեր բոլոր հաղթանակներին: Այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը:

«Դրանից հետո հայ ազգը շունչ քաշեց: Բոլորդ երկինք նայեք, որ նայեք, կտեսնեք, որ որևէ երկրում այդքան հրեշտակներ չեն ճախրում, ինչքան Հայաստանում: Դրանք մեր նահատակների հոգիներն են», – նշեց նա:

Նախարար Արմեն Երիցյանն էլ նշեց, որ մենք պետք է մշտապես հպարտությամբ նշենք այս օրը: «20-րդ դարը մեր հաղթանակների սկիզբն է եղել, երբ մենք Ղարաքիլիսում, Սարդարապատում կարողացանք թուրքերին ջախջախել և ցույց տալ, որ հայ ազգը կա», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

1

2

3

4

5

6

7

8

9

10

11




Լրահոս