Քաղաքապետի թեկնածու Սամվել Հակոբյանը պայքարից դուրս է եկել` հօգուտ Էդվին Թադևոսյանի. կմասնակցի վերջինիս քարոզարշավին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Սամվել Հակոբյանն ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացրել` հօգուտ ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածու Էդվին Թադևոսյանի: Armlur.am-ն ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու նպատակով կապ հաստատեց Թադևոսյանի հետ, ով էլ մեզ հետ զրույցում հաստատեց տարածված լուրերի իսկությունը:

Նա նշեց, թե երեկ հանդիպում է ունեցել Հակոբյանի հետ, որից հետո էլ վերջինս նման որոշում է կայացրել: «Նա գտել է, որ իր ծրագրերը համահունչ են իմ ծրագրերին, և հաղթանակի ուժը տեսել է իմ մեջ», – նշեց նա:

Թադևոսյանը հայտնեց, որ Սամվել Հակոբյանն Աբովյանի հնաբնակներից է և վաղուց է ճանաչում վերջինիս: «Որպես աբովյանցի կանգնելու է մեր կողքը, անգամ մասնակցելու է մեր քարոզարշավներին», – հավելեց նա:




Լրահոս