Մաշտոցի պողոտայում 45-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 2-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1970 թ. ծնված Գայանե Գ.-ին վրաերթի ենթարկելու մասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վրաերթը, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1961 թ. ծնված Միհրան Մ.-ն:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:




Լրահոս