Հայաստանի տնտեսությունը կախված է ՌԴ-ից. Խաչատուր Սուքիասյանը՝ կառավարության գործունեության, տնտեսական աճի և ԵՏՄ-ի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական աճի մասին հնարավոր կլինի խոսել միայն տարեվերջին: Armlur.am-ի հարցին ի պատասխան, նման տեսակետ արտահայտեց գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա նշեց, թե պետք է սպասել գյուղատնտեսական ժամանակահատվածին:

«Համախառն ներքին արդյունքի մեջ 2.2-2.3 մլրդը կազմում է գյուղատնտեսական մթերքը: Հետեւաբար, պետք է մինչև սեպտեմբեր սպասել՝ հասկանալու համար, թե նախորդ տարիների համեմատ ինչքան է լինելու այդ աճը»,- նշեց նա:

Անդրադառնալով Եվրասիական Եվրասիական տնտեսական միությանը, Սուքիասյանը նշեց, թե դրա  դրական արդյունքների մասին դեռևս վաղ է խոսելը:

«ԵՏՄ-ն մի քանի ժամում չի կարող միավոր դառնալ: Ժամանակ է պետք, որ այդ շուկաներին հարիր արտադրանք տանք, հասկանանք, թե այդ շուկաներում ինչ արտադրանքի կարիք կա: Այնպես, որ ժամանակ է պետք, որ կարողանանք դիրքավորվել այդ շուկայում»,- ընդգծեց գործարարը: Սուքիասյանը նաև հավելեց, որ Հայաստանի տնտեսությունը կախված է ՌԴ-ից:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս