Ֆրանսիայում 33 վրացի «օրենքով գող» է ձերբակալվել

Ֆրանսիայում 33 վրացի «օրենքով գող» է ձերբակալվել

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 33 վրացիների, ովքեր կասկածվում են կազմակերպված հանցավոր խմբավորման պատկանելու մեջ:

«Ամեն օր հանցավոր խմբավորման ցանցի առաջնորդների ղեկավարությամբ զգալի թվով գողություններ են իրականացվել: Հասցված վնասի հստակ ծավալները դժվար է հաշվել, սակայն խոսքը չափազանց զգալի թվերի մասին է»,- Ֆրանս Փրեսսին հայտնել է Գրեգորի Վեյլը:

Տեղեկացվում է, որ ոստիկանության հատուկ ջոկատայինները  Լա-Ռոշելի շրջանում ձերբակալել են 11«օրենքով գողերի», 22-ին հաջողվել է ձերբակալել Ստրասբուրգում: