Հունիսի մեկը՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

Հունիսի մեկը՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը միջոցառումներ են կազմակերպել մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում: Օրվա տոնական մթնոլորտը տեղափոխվել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, որտեղ երեխաների համար կազմակերպված միջոցառման ընթացքում պարային և երաժշտական համարներով հանդես են եկել վարչական շրջանի արվեստի և երաժշտական դպրոցների սաները: Մանկատանը հյուրընկալվել են նաև Հայ օգնության ֆոնդի երեխաները:

Մանկատան բակում կազմակերպվել է նաև նկարների և ձեռքի աշխատանքների ցուցադրություն: