2013-ի կանխատեսումներն՝ ըստ աստղաբանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աստղաբան, մաթեմաթիկոս Էլյա Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց տարբեր կենդանակերպի ներքո ծնված մարդկանց համար 2013-ի կանխատեսումներ:
Ճապոնական հորոսկոպով Եզի տարում, իսկ  Հայաստանի հորսկոպով  Խոյի տարում ծնվածները` երախաների հետ կապված խնդիրներով կզբաղվեն:
Ճապոնական հորոսկոպով Վագրերը, որը մեզ մոտ Ցուլի տարի է,  իրենց ծնողների հետ կապված շահադիտական հարցերի լուծումների մեջ կընկնեն: Ծնողները կամ կօգնեն կամ կզրկեն:
Ճապոնական հորոսկոպով Ճագարների, կատվի տարում ծնվածները, որը մեզ մոտ Երկվորյակի տարի է  եղբայրների հետ բարդությունների մեջ կգտնվեն:
Խեցգետնի եւ Հրեշի տարում ծնվածները ֆինասական հաջողություններ կունենան: Էլյա Հովհաննիսյանի նշեց, որ այս  տարի Հրեշի տարի էր, բայց նրանց ֆինանսական հաջողությունները կլինի 2013-ի մեջ:
Ճապոնական հորոսկոպով Օձի տարում ծնվածները, իսկ հայկական հորոսկոպով Առյուծները  կանեն ինչ ուզում են եւ նրանց սպասում է աներկյուղ կյանք:
Ձիերի թշնամիները կշատանան, որոնք տեսանելի չեն եւ գործում են տակից, ինչը վերաբերում է նաեւ քաղաքական դաշտին:
Ճապոնական հորոսկոպով Այծի տարում ծնվածները, որը մեզ մոտ Կշեռքի տարի է, նրանց համար սիրելու տարի է:
Կապիկի տարվա ծնվածներին, որը մեզ մոտ Կարիճի տարի է սպասում մեծ հաջողություններ:
Աղքաղի տարում ծնվածներին, որը Հայաստանում Աղեղնավորի տարին է, ճամփորդությունները նրանց կտան հաջողություններ:
Շան տարում ծնվածները, որը մեզ մոտ Այծեղջյուրի տարի է, տագնապ ու անհանգստություն կառաջանա կյանքի եւ առողջության  մասով:
Խոզի, վարազի տարում ծնվածները, որը մեզ մոտ Ջրհոսներն են, ամուսնական հարցերի հետ կապված լուծումների մեջ կլինեն:
Առնետի տարում ծնվածները, որը մեզ մոտ Ձկներն են, պետք է անհանգստանան իրենց առողջական վիճակի մասին:




Լրահոս