Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները եվրագավաթներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կմրցի Սան Մարինոն ներկայացնող «Ֆոլգորե» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին կամ հուլիսի 1-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 7-ին կամ 8-ին: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Փյունիկը» կմրցի նորվեգական «Մյոլդեի» հետ: Խաղերը կկայանան հուլիսի 14-ին կամ 15-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 21-ին կամ 22-ին: Խաղերի անցկացման ստույգ ժամկետները հայտնի կդառնան մի փոքր ուշ:

Տեղի ունեցավ նաև ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանը ներկայացնող «Ալաշկերտը» կմրցի Շոտլանդիան ներկայացնող «Սենթ Ջոնսթոն» թիմի հետ, «Շիրակը»՝ բոսնիական «Ժրինսկի Մոստար» թիմի, իսկ «Ուլիսը»՝ Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 9-ին: Երևանի ժամանակով ժամը 16:30-ին պարզ կդառնան մեր թիմերի հնարավոր մրցակիցները որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում:




Լրահոս