Օսկարը «Յուվենտուս» չի տեղափոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Օսկարի գործակալը նշել է, թե ֆուտբոլիստը չի տեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»:  Նա նշել է, որ այդ մասին շրջանառվող լուրերն անհիմն են:

«Դա հնարավոր չէ: Օսկարը չի տեղափոխվի «Յուվենտուս»: Նա մնում է «Չելսի»-ում, իսկ տեղափոխության մասին լուրերն անհիմն են և իրականության չեն համապատասխանում»,- նշել է գործակալը:

Անգլիայի պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Օսկարը 28 հանդիպում է անցկացրել, 6 գոլ է խփել և գոլային 8 փոխանցում կատարել:




Լրահոս