Միգել Կոտո-Սաուլ Ալվարես մենամարտը կկայանա նոյեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBC վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Միգել Կոտոյի և առաջին միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Սաուլ Ալվարեսի մենամարտը կկայանա նոյեմբերին:

Այն կկայանա 2015 թվականի նոյեմբերի 21-ին կամ 28-ին` Նյու Յորքում կամ Լաս Վեգասում:

«Մենամարտն արդեն հաստատ կանցկացվի նոյեմբերին: Այն անցկացնելու վերաբերյալ դեռ պայմանագիր չի ստորագրվել, սակայն փաստ է, որ դիմակայությունը կայանալու է նոյեմբերին: Մնում է քննարկել որոշ մանրամասներ»,-նշել է Կոտոյի մարզիչ Ֆրեդի Ռոուչի խոսքերը:




Լրահոս