Ռուսաստանը կրկին համաձայնել է Ուկրաինային գազի զեղչ տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը համաձայնել է այս տարվա երրորդ եռամսյակում երկարացնել Ուկրաինայի համար գազի զեղչը, սակայն կրճատել է դրա մատակարարման ծավալները:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքերով` նոր գինը 1000 խմ համար կկազմի շուրջ 40 դոլար` ներկայիս 100 դոլարի փոխարեն:

Ընդ որում, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքերով` նոր զեղչը կկազմի 1000 խմ դիմաց 40 դոլար` ներկայիս 100 դոլարի փոխարեն: Համապատասխան որոշումը կկայանա մոտ ժամանակ:

Ընդ որում, գազի վերջնական գինն Ուկրաինայի համար կկազմի շուրջ 247 դոլար 1000 խմ համար, ինչպես և նախկինում: Մեդվեդևի խոսքերով` երկու կողմերի միջև լարված վիճակը չի խանգարի Ռուսաստանին խելամտության սահմաններում ընդառաջելու Ուկրաինային:




Լրահոս