Լուսանկարներ և տեսանյութ` ծննդատանը տեղի ունեցած ողբերգությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այսօր առավոտյան  Հանրապետական հիվանդանոցի հիվանդասենյակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքի առթիվ։

2015 թվականի հունիսի 30-ին՝ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ Երևան քաղաքի վերարտադրողական առողջության, պերիտանալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հիվանդասենյակում կրակել է կնոջ վրա և ինքնասպան եղել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի ղեկավարությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1982 թվականին ծնված Հայկ Վարդանյանի դիակը՝ հրազենային վնասվածքով։

Պարզվել է, որ ժամը 10:00-ի սահմաններում Հ.Վարդանյանն այցելել է նշված ինստիտուտում ծննդաբերած և հիվանդասենյակում գտնվող իր կնոջը, որի ժամանակ ատրճանակից կրակոցներ է արձակել նրա  վրա, ապա ինքնասպան եղել։ Կինն անմիջապես տեղափոխվել է նշված ինստիտուտի վիրահատարան և ցուցաբերվել անհրաժեշտ բժշկական միջամտություն՝ կյանքը փրկելու համար։ Նրա առողջական վիճակը ներկայումս գնահատվում է ծանր։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։  Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը՝ բաժնի պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել է 3 քննիչ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 պարկուճ, 1 գնդակ, հրազենային վնասվածք՝ հիվանդասենյակի բազմոցին, երկու ատրճանակ (մեկը` տղամարդու տաբատի գրպանում)։  Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ կատարված հանցագործության շարժառիթները, բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քրեական գործով պարզաբանված փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ՝ թույլատրելիության սահմաններում՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը։

1435669586,9133

1435669604,6915

1435669617,6465

1435669649,149




Լրահոս