Հայաստանին դատի են տվել Բաղրամյան պողոտայի դեպքերի առիթով. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության անդամ Դանիել Իոաննիսյանը, որը նաեւ նշեց, որ այդ հայցը շտապ ընթացակարգով իրենց շահերը պաշտպանող փաստաբանները ներկայացրել են գիշերը: Իոաննիսյանի խոսքերով` այդ շտապ հայցում ներկայացված է, որ այստեղ՝ Հայաստանում, բողոքի ցույց անող քաղաքացիների առողջությանն ու կյանքին կարող է վտանգ սպառնալ, քանի որ հունիսի 23-ին նույն ակցիայի ժամանակ 25 քաղաքացի բուժօգնության է դիմել, 5-ը՝ վերակենդանացման բաժնում են եղել,  ՀՀ ոստիկանապետն էլ հայտարարել է, որ ավելի խիստ մեթոդների են դիմելու ցուցարարների նկատմամբ:

Բացի այս, հայցում մանրամասն ներկայացվել են ոստիկանության եւ իշխանությունների կողմից կատարված բոլոր իրավախախտումները՝ լրագրողների աշխատանքի խոչընդոտում, խաղաղ հավաքների ժամանակ անձանց նկատմամբ բռնությունների կիրառում, բերման ենթարկված անձանց սահմանված ժամկետից ավելի ոստիկանական բաժիններում պահելը: «Նշել ենք, որ այս նույն վտանգը եւս մեկ անգամ սպառնում է ՀՀ քաղաքացիներին»,-ասաց Իոաննիսյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս