«Փյունիկ»-ը հաղթեց «Ֆոլգորե»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2015/2016 թթ. խաղարկության Որակավորման առաջին փուլի հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Սան-Մարինոն ներկայացնող «Ֆոլգորե» թիմի միջև: Առաջին խադակեսին ավելացված ժամանակում Վարդգես Սաթումյանն առաջ մղեց «Փյունիկին»՝ 1:0:

48-րդ րոպեին Սեսար Ռոմերոն կրկնապատկեց հաշիվը: 71-րդ րոպեին «Ֆոլգորեն» մնաց 10 ֆուտբոլիստներով, երբ խաղադաշտից հեռացվեց Ֆաբիո Չեսկին: Այդուհանդերձ, 72-րդ րոպեին Ժոզե Հիրշը կարողացավ մեկ գնդակ ուղարկել «Փյունիկի» դարպասը՝ 2:1: Չնայած հայկական թիմի գործադրած բազմաթիվ ջանքերին՝ հանդիպումն այդպես էլ ավարտվեց:

Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին` Սան-Մարինոյում:




Լրահոս