Եթե ավել անելիք չկա, չէի ուզենա` այս շարժումը փոշիանար. Մարտուն Գրիգորյանը՝ Բաղրամյանում շարունակվող ակցիայի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հոսանքի թանկացման դեմ Գյումրիում տեղի ունեցած բոլոր իրադարձություններին մասնակցել է: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ակցիաների ժամանակ ինքը եղել է երիտասարդների կողքին, թույլ չի տվել, որ իրավիճակը լարվի:

Պատգամավորը Սերժ Սարգսյանի հայտարարությունը` ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու վերաբերյալ համարում է ժամանակավոր լուծում: Նա կարծում է` պետք է սպասել աուդիտի վերջնական արդյունքներին: Իսկ հարցին` ինչու է իշխանությունը և ոստիկանությունը հանդուրժողոկանություն դրսևորում այժմ Բաղրամյանում գտնվող սակավաթիվ մարդկանց նկատմամբ, այն դեպքում, երբ անընդհատ հայտարարում են, թե հավաքն ապօրինի է և փողոցը պետք է բացել, պատգամավորն ասաց.

«Հանդուրժողականություն են դրսևորում, ասում ենք հանդուրժողական վերաբերմունք չկա, չեն դրսևորում էլի ասում ենք հանդուրժողական չեն»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս