Ադրբեջանում «Իսլամական պետությանն» անդամակցելու մեղադրանքով 9 մարդ է ազատազրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի դատարանը մինչև 15 տարվա ազատազրկման է դատապարտել 9 մարդու՝ «Իսլամական պետությանը» (ԻՊ) անդամակցելու ու դրա կազմում մարտնչելու համար, գրում է Associated Press-ը:

Նշվում է, որ Վուղար Դուրսունալիև անունով ոմն մեկը ԻՊ-ի կազմի մեջ է ներքաշել նաև իր 15-ամյա որդուն: Տղամարդը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, իսկ նրա որդին՝ 4 տարվա: Ադրբեջանցին որդու հետ Ադրբեջան էր վերադարձել մարտերին մասնակցելուց հետո:

Ազատազրկվածներն ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել էին անցած տարվա սեպտեմբերին:




Լրահոս