Բուդաղյանների առանձնատունը խուզարկվել է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը արդեն հայտնել էր՝ այսօր վաղ առավոտյան Գորիսում խուզարկություն է տեղի ունեցել Արտակ Բուդաղյանի առանձնատանը: Բուդաղյանները հրաժարվում են կատարվածի հետ կապված որևէ մեկնաբանություն անել:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բուդաղյանների առանձնատունը խուզարկվել է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործի շրջանակներում:

Ի դեպ, երեկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից որոնում էր հայտարարվել Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող անձի նկատմամբ:

Մանրամասները՝ քիչ ուշ

fr11




Լրահոս